Բացել լրահոսը Փակել լրահոսը
E0B87CF8-27D2-4F38-A3B9-8624D871B2A1_w650_r1_s
A A
Քաղաքականություն

«Թվում էր՝ չկայացած ինչ-որ երկրում ենք». արձագանքներ Կոնգրեսի շուրջ զարգացումների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Գիշերն անքուն էր՝ առավոտը խաղաղ: Անկախ ամեն ինչից, հունվարի 20-ին Միացյալ Նահանգները նոր նախագահ կունենանա:

Չորեքշաբթի օրը պետք է լիներ ԱՄՆ նախագահական անցման ավանդական օրերից մեկը, երբ Կոնգրեսը հաստատում էր դեմոկրատ Ջո Բայդընի հաղթանակը: Ընթացակարգը սովորաբար այնքան սովորական բնույթ է կրում, որը արժանի չի լինում նորություններում լուսաբանման:

Փոխարենը աշխարհը ցնցված և սարսափով դիտեց, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը, որը խրախուսվում էր նախագահի կողմից, ներխուժեց ԱՄՆ Կապիտոլիում՝ փորձելով խոչընդոտել օրենսդիրներին կատարել իրենց սահմանադրական պարտականությունը:

Կոնգրեսից տարհանված օրենսդիրները վերջիվերջո վերսկսեցին ընտրական կոլեգիայի ձայները հաշվելու և հաստատելու գործընթացը՝ հաստատելով Բայդընի հաղթանակը:

Վաշինգտոնում տրամադրությունն առավոտյան այսպիսին էր...

"Սարսափելի էր, թվում էր, թե մենք գտնվում ենք չկայացած ինչ որ երկրում, բայց սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն Է: Մենք այնքան հպարտ ենք մեր ժողովրդավարությամբ, մեր պատմությամբ: Սակայն այն այնքան փխրուն է թվում տվյալ պահին: Ես ապրում եմ Կապիտոլիումի մոտակայքում, ու վախ զգացի: Ստիպված էի որդուս վաղաժամ վերցնել մանկապարտեզից: Ես տխուր եմ Ամերիկայի համար: Ես ամաչում եմ: Սակայն նաև` հույսով լի, քանի որ օրը պայծառ է, և բոլորը մտորում են երեկ տեղի ունեցածի մասին",- ասում է Վաշինգտոնի բնակիչ Լոգան Գիբսոնը:


"Նրանց թվում է, թե Կոնգրեսը չի լսում իրենց: Կառավարությունը չի լսում նրանց, ուստի ժողովուրդը բարձրաձայնում է: Ակնհայտ է, որ ես չեմ ընդունում բռնությունը: Երեկ տեղի ունեցած դեպքերը շատ տխուր էին: Ես առավոտյան լսեցի, որ չորս մարդ կորցրել է իր կյանքը: Ես կարծում եմ, որ մեկն էլ շատ է",- ասում է Ֆլորիդայից ժամանած Թրամփի աջակից Աուդի Պոսադասը:

"Երբ երեկ այստեղ հասա, քաոսային վիճակ էր: Ապա երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում այս վայրը ուրվական քաղաքի էր նման: Ես էի այստեղ, որոշ անօթեւաններ և մի խումբ ոստիկաններ: Եկել էի այստեղ պարզապես մարդկանց հետ լինելու, բայց դա անհնար դարձավ: Բոլորը կարծես խաղաղ էին: Մեզ անընդհատ հակառակ ուղղությամբ էին հրում: Ես ստիպված էի նետվել բարիկադների մեջ, երբ նրանք սկսեցին արցունքաբեր գազ կիրառել: Եկել էի պատմության մաս լինելու և ազնվորեն ասած, դա զվարճալի էր թվում",- ասում է Թեքսասից ժամանած Թրամփի աջակից Շեյն Մորիսը:

ԱՄՆ-ում ինչպես և այլուր նախագահական ընտրությունների հաղթող կողմի աջակիցները ցնծում են, իսկ պարտվող կաղմի աջակիցները` բողոքում այս տարի թերևս սովորականից ավելի դաժան դրսևորումներով: Այդուհանդերձ, Ջո Բայդընը հունվարի 20-ին պաշտոնապես կստանձնի ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը, անկախ նրանից, արդյոք Դոնալդ Թրամփը պատրաստ է հեռանալ Սպիտակ տնից, թե`ոչ: