Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սակրավdոր
A A
Պաշտոնական

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 440 հեկտար տարածք

ՌԴ ՊՆ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը:

Մեկ օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 5 հեկտար տարածք, հայտնաբերել եւ ոչնչացման են տարել 1105 պայթյունավտանգ առարկա:

2020թ. նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 440 հեկտար տարածք, մոտ 165 կիլոմետր ճանապարհ, 618 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են 21 755 պայթյունավտանգ առարկա:

Ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր, հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները հանվում եւ ոչնչացվում են հատուկ սարքավորված զորակայանում կամ տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր միջոցառումները: