Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 7.01.
A A
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորել է «Ալաշկերտը»

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 

Փորձառու մասնագետի գլխավորությամբ «Ալաշկերտը» նախկինում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր:

Թիմը մարզումները կվերսկսի հունվարի 10-ին և կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել էր նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ կնքած պայմանագիրը: