Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի և փոխանցման շնորհիվ հաղթեց «Կրոտոնեին»

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին»:

Հանդիպման 8-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Բորխա Մայորալն առաջ մղեց հյուրերին, իսկ 29-րդ րոպեին վերջինս արդեն դուբլ ձևակերպեց: Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին «Ռոման» 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց մեր ֆուտբոլիստը: Դաշտի տերերը երկրորդ խաղակեսում ընդամենը կրճատեցին հաշվի տարբերությունը. 71-րդ աչքի ընկավ Վլադիմիր Գոլեմիչը:  

«Ռոման» տոնելով 10-րդ հոբելյանական հաղթանակը առաջնությունում, վաստակեց 33 միավոր և ամրապնդվեց 3-րդ տեղում: Հռոմեական ակումբն այժմ ընդամենը երեք միավորով է ետ մնում 2-րդ հորիզոնականում գտնվող Միլանի «Ինտերից», որի հետ հանդիպելու է առաջիկա կիրակի օրը, հունվարի 10-ին:

Ի դեպ, իտալական լրատվամիջոցները նախապես գրել էին, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հիվանդացել է կորոնավիրուսով և բաց կթողնի հանդիպումը, սակայն պորտուգալացի մասնագետը ներկա էր խաղին և անձամբ էր ղեկավարում թիմին: