Բացել լրահոսը Փակել լրահոսը
00-88
A A
Պաշտոնական

Արա Այվազյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նորանշանակ նախարարի հետ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:

ԱԳ նախարարներն ստորագրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Արցախի Արտաքին գործերի նախարարության միջև 2021թ. խորհրդակցությունների պլան: