Բացել լրահոսը Փակել լրահոսը
New-Covid-Gl.-2021
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք Վրաստանում․ հաստատվել է Covid-ի նոր տեսակի առաջին դեպքը

Հունվարի 5-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 511 նմուշառում, այդ թվում 9300-ը հակամարմինների թեստով, 5211-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:

Կարանտինային գոտում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4012 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 763 պացիենտ:

․․․․․․․․․․․․․․

Վրաստանում նոր, այսպես ասած բրիտանական կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնից:

Պաատա Իմնաձեի հայտարարությամբ` վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին նորմալ է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ շփման մեջ եղած անձինք:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականորեն առողջ է:

Իմնաձեի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով անվտանգության նորմերը պաշտպանելը մեծ նշանակություն ունի: