Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռումբ
A A
Պաշտոնական

Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․

«Այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:
 
Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:
 
Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»: