Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սոցապ նախարարն այցելել է վիրավորում ստացած զինվորներին եւ պահեստազորայիններին

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
? Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
? Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շութափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն: