Բացել լրահոսը Փակել լրահոսը
__medium_analysis-2030266_1280.jpg
A A
Պաշտոնական

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին․ ԱՆ

Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․
 
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին:
 
Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:
 
Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
 
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին:
Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:
 
Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։