Բացել լրահոսը Փակել լրահոսը
1039494
A A
Պաշտոնական

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 1-ին, ժամը 14.15-ին, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Ժիրայր Հ․-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով: 

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։