A
A
Դաղստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որը զգացվել է նաև Ադրբեջանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաղստանի Ինքնավար Հանրապետության Բույնակսկ քաղաքում։ Վնասվել են մանկապարտեզի, գիմնազիայի եւ եւս հինգ դպրոցի շինություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Շինությունների կրիչ կոնստրուկցիաները չեն վնասվել։ Խալիմբեկ-աուլ գյուղում էլ տուժել է քսան տուն։ Այլ վնասներ չկան։ Երկրաշարժի հզորությունը եղել է 4,6 մագնիտուդ հզորությամբ։ Զոհեր չկան, տուժածներ նույնպես։
Դաղստանի երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում: