A
A
Հռոմում «թռչունների անձրև է» տեղացել՝ հրավառության պատճառով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմում ամանորյա հրավառությունները դարձել են հարյուրավոր թռչունների անկման պատճառ։ Գետնին ընկած սարյակների և այլ փետրավորների տեսանյութերը հեղեղել են համացանցը։
Թռչունների մոտ բարձր ձայներից և ինտենսիվ լուսավորությունից սրտի նոպա է առաջացել, և նրանցից շատերը բախվել են պատուհաններին կամ մխրճվել հոսանքալարերի մեջ, հայտնում է Corriere della Sera-ն։
Նշվում է, որ Ամանորի նախաշեմին Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հրամայել էր արգելել հրավառությունների և ճայթրուկների արձակումը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը։