A
A
Հրաժեշտ 2020-ին
Աջակցիր «Ա1+»-ինՄենք փորձում ենք դնել այս տարվա վերջակետը։ Հնարավորինս արագ, երբ նույնիսկ գիտակցում ենք, որ գլորվող տարին մեր կյանքից է պոկվում։
Մենք շտապում ենք` չցանկանալով անգամ ավարտին հասցնել կիսատ գործերը, տանը ամանորյա շունչ տալ, մենք պարզապես ցանկանում ենք մեր կյանքից ջնջել 2020-ը։
Ակնհայտ է` հին տարին չի տանելու դժվարությունները, չի վերականգնելու արդարությունը, վերադարձնելու ուրախությունը, բայց նոր տարին իր հետ հույս է բերում, որ մենք ազգովին կգտնենք ուժ` հաղթահարելու։
Կեսգիշերին առաջին բաժակը բարձրացվելու է իր կյանքը նվիրած հայորդիների հիշատակին, սահմանին կանգնած զինվորի համար։ Մաղթելու ենք, որ անհետ կորածները հայտնաբերվեն, գերիները տուն դառնան:
Հին եւ նոր տարիների խաչմերուկում մաղթում ենք, որ լինենք առողջ, հոգեպես ամուր եւ ուժեղ բոլոր հարցերում։
Մաղթում ենք, որ գալիք տարին լինի հաջողությունների եւ երջանկության տարի, իսկ պաշտպանական եւ սպիտակ բանակները ավելի քիչ գործ ունենան։
Բարի գալուստ, 2021: Մենք շատ անելիքներ ունենք։