Բացել լրահոսը Փակել լրահոսը
1039380
A A
Բիզնես

Կիսելով պատերազմի դժվարությունները. անդրադարձ Գալաքսի ընկերությունների խմբի գործունեությանը

«Գալաքսի» ընկերությունների խումբը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով ընկերությունների խմբի գործունեությունը համավարակի և պատերազմի պայմաններում:

 

«2020 թվականը բարդագույն տարի էր՝ լի արհավիրքներով և դժվարին խոչընդոտներով։ Համավարակի մարտահրավերները դեռ չհաղթահարած` բոլորս կանգնեցինք նոր, ավելի սարսափելի ողբերգության՝ պատերազմի առջև։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր ուժերի ներածին չափով փորձել է կիսել հայրենիքին բաժին ընկած խնդիրներն ու ցավերը։

Մասնավորապես.

  • «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերին Հայաստան ժամանեցին եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնեցին Արցախ՝ սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։
  • Ապահովվեց շուրջ 30 պրոհայկական հրապարակում 16 լրատվական հարթակներում, ինչպիսիք են՝ «CNN Greece», «El Periódico», «Ouest-France», «RSI» - Շվեյցարիայի հեռուստառադիոընկերություն և այլն։
  • «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների անունից պատերազմի օրերին 50 մլն ՀՀ դրամ աջակցություն ուղղվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Ավելին, «Գալաքսիի» կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանականության համար հավաքեցին մոտ 20 միլիոն ՀՀ դրամ իրենց աշխատավարձից, ինչը «Գալաքսիի» հիմնադիրների կողմից կրկնապատկվեց. այսպիսով, 40 միլիոն ՀՀ դրամ նույնպես փոխանցվեց հիմնադրամին։
  • Ջանքեր ներդրվեցին նաև արցախցի ընտանիքներին կացարաններով ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, շուրջ երկու ամիս 110 հոգու համար ապահովվեց կացություն՝ ներառյալ հոգալով նրանց սոցիալական կարիքները։ 
  • Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունն իրականացրեց անխափան կապի ապահովում, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների տեխնիկական աջակցության համալիր աշխատանքներ։

Ցավոք, «Գալաքսի» ընկերությունների խմբում կան նաև կորուստներ, հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին նաև ընկերության աշխատակիցներից.

հավե՛րժ փառք և խոնարհում մեր հերոսներին։

Գիտակցումով, որ անկախ մեզ՝ բոլորիս համակած ցավից, մեր մանուկները, պետք է զգան Ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը, Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան Ամանորյա նվերները»։