Բացել լրահոսը Փակել լրահոսը
1039354
A A
Պաշտոնական

Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մարզական մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի երկարամյա ղեկավար Կարեն Գիլոյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: