Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Բերդ-Արծվաբերդ ճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ, ծնված 1978 թ.) և «Toyota RAV4» (վարորդ՝ Գարեգին Չ, ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռազմիկ Պ տեղում մահացել է:

«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Սարգիս Չ-ն (ծնված 2012 թ.), Գայանե Ց-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: