Բացել լրահոսը Փակել լրահոսը
af93803d3e4f486485a762177879e44f_18.thumb
A A
Պաշտոնական

Երկրաշարժ Խորվաթիայում․ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ

Դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41 և արևելյան երկայնության 16.30 աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ  «gazeta.ru» լրատվական կայքի  կան ավերվածություններ, 1 զոհ և բազմաթիվ  վիրավորներ:

Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում և այլ  երկրներում։ 

 

ՀՀ ԱԻՆ