Հնարավոր է՝ Փաշինյանը եւ երեք խմբակցությունների ղեկավարները հանդիպեն. Մակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏպավորություն է, որ այն մարդկանց կողմից, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, փորձ է կատարվում շրջանցել քաղաքացու ընտրելու իրավունքը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ վերահաստատում են, իրենց մոտեցումը, թե կառչած չեն աթոռից ու պաշտոնից, բայց կարևոր է, որ քաղաքացին հնարավորություն ունենա ձևավորել իշխանություն։
Իշխանական խմբակցության ղեկավարը նշեց, որ նախնական տեղեկություն ստացել է, որ հնարավոր է լինի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խմբակցությունների ղեկավարների հետ։
Ասաց, որ այլ մանրամասների չի տիրապետում, բայց կարծում է, որ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, օրակարգում կլինի արտահերթ ընտրությունների հարցը։