Իմ անձնական շահը երբևիցէ վեր չեմ դասել պետության ու մեր ժողովրդի շահերից․ Վ․ Բալասանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրային հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Արցախի տարածքը սրբավայր է։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում՝ խաղաղապահ զորակազմի կողմից։ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքերով՝ նրանք, ովքեր ալկոհոլ կամ թմրամիջոց են օգտագործում, տեղ չունեն Արցախում։ Քրեական գործեր կհարուցվեն․ ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է, և նա ուղարկվել է Ռուսաստան։
«Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն»,- ասել է նա։
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև աղանդավորական գրասենյակների գործունեությանը։
«Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք նրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեղեցու հետնորդներն ենք, այլ շարժումներ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է»,- ասել է Վ․Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանի խոսքերով՝ ԱԽ առաջիկա օրակարգային հարցերից մեկը վերաբերելու է ֆեյսբուքյան հարթակին․
«Աշխատանքային ժամերին բոլորին հետևելու ենք։ Այն պետական պաշտոնյաները, որոնք սոցցանցերում աշխատանքային ժամերին գրառում կկատարեն, րոպե առաջ կգնան տուն։ Արցախի նախագահից սկսած՝ ֆեյսբուքյան էջերը բոլորը փակվելու են»,- նշել է նա։