Ես իմացա՝ դուք Ձմեռ պապի գրասենյակից եք. շուշեցի փոքրիկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի թիվ 10 դպրոցի մոտ տեսնելով տեսախցիկով անծանոթների՝ երկու տղաները, իրար հետ ինչ-որ բան քննարկելուց հետո, մոտենում են եւ խնդրում իրենց լուսանկարել։
Ստեփանակերտցի Դավիթն ու շուշեցի Ֆելիքսն են, որոնք ընկերակցել են, երբ պատերազմից հետո հայտնվել են նույն դասարանում։ Ֆելիքսն ասում է, որ կարոտում է իր նախկին դպրոցն ու ընկերներին, որոնց մեծ մասն հիմա Երեւանում են։ Երեք եղբայր ունի Ֆելիքսը, եւ ընտանիքով բնակվում են հյուրանոցում։ Տղաները, հրաժեշտ են տալիս, ու գնում։ Բայց կրկին մոտենում են։
«Ես իմացա` դուք Ձմեռ պապի գրասենյակից եք»,- անսպասելիորեն ասում է Ֆելիքսը։ Հետո պատմում են՝ ինչ են ուզում Ձմեռ պապից։ «Ես ուզում եմ Բարսելոնի ֆորմա, Մեսսի ֆորմա»,- ասում է Ֆելիքսը, իսկ Դավիթը հավելում․
« Ես էլ մեքենա, պուլտով մեքենա»։ Իրենց ցանկությունների մասին բարձրաձայնելուց հետո տղաները հեռանում են ու քիչ անց բղավում․ «Մենք հինգերորդ դասարանից ենք»։