A
A
Ամարասի պարսպին՝ ռուսական դրոշ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ ծածանվում է Ռուսաստանի դրոշը՝ Ամարասի վանքային համալիրի պարսպին։ Տեղացիներն ասում են, որ դրոշն ավելի վաղը է տեղադրվել, քան այստեղ կհասնեին ռուս խաղաղապահները։ Այս կերպ վանքը փորձել են հեռու պահել ադրբեջանական ոտնձգություններից։ Իսկ ադրբեջանցիներն այնքան էլ հեռու չեն գյուղից։ Մեր այցելության պահին տարածքում ռուսներ չկային։ Ըստ բնակիչների՝ ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են։
Հիշեցնենք՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։