Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավրով-չավուշօղլու
A A
Քաղաքականություն

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ԼՂ հարցը

Դեկտեմբերի 29-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հրավերով կայցելի Սոչի։ Նա կժամանի՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը գործում է ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձրագույն մակարդակի շրջանակներում»,- ասել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ նախատեսվում է մանրամասն քննարկել նոյեմբերի 9-ին ԼՂ-ի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։

«Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման, երկրներին մարդասիրական օգնության տրամադրման վրա։ Ուշադրության կենտրոնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ու բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության հաստատման հարցը»,- ասել է Մարիա Զախարովան։