A
A
Գյումրու Վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում շուրջ 5 տասնյակ զինծառայող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու Վերականգնողական կենտրոնում պետպատվերի շրջանակներում շուրջ 50 զինծառայողից որոշներն արդեն վերականգնողական կուրսերն ավարտել են ու շարունակում են ծառայությունը:
Մնացած տղաները հիմնականում վերին եւ ստորին վերջույթների ամենատարբեր վնասվածքներով շարունակում են առողջանալու փուլերը:
Տղաները Վերականգնողական կենտրոն գալիս են ոչ միայն ֆիզիկական, նաեւ հոգեբանական բազմաթիվ խնդիրներով, սակայն ժամանակի ընթացքում հավատն ավելի է ամրանում, որ հնարավորինս շուտ կվերականգնվի վերջիններիս առողջությունը: