Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Սառցե սիրտը» նոր ձևաչափով՝ Համալիրի բեմում (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօրվանից մինչև դեկտեմբերի 27-ը կներկայացնի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ- համերգը արցախցի մանուկների և պատերազմում զոհված զինծառայողների երեխաների համար։ 

Ուոլտ Դիսնեյի անիմացիոն ստուդիայի լիամետրաժ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված նոր ձևաչափով երաժշտական նախագիծը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ:

«Այս տարի շատ երեխաներ անցան պատերազմական, այսօր էլ՝ հետպատերազմական զրկանքներով։ Մեզանից յուրաքանչյուրը փորձում է գունավորել նրանց տրամադրությունը»,- ասում է  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգել Սմբատյանը, որի հետ զրուցել է  «Ա1+»-ը։  

Մանրամասը՝ տեսանյութում։