Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վեճ՝ անհետ կորածների ծնողների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ակցիային զուգահեռ Կառավարության մոտ են հավաքվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատները։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի և ցուցարաների միջև վեճ տեղի ունեցավ։

«Այդ մարդը 10 րոպեն մեկ մոտենում է մեզ ու ասում՝ կորցրել եմ զավակիս, մի արեք ակցիա, որ գնամ օգնեմ։ Բացատրում ենք, որ ակցիան կապ չունի, բայց 10 րոպեն մեկ մոտենում է»,- ասացին ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր օգնականը անհետ կորածների ծնողներին լարում են ցուցարարների դեմ․

«Նիկոլ Փաշինյանը այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորածների ծնողների ողբերգության հետևում, որևէ արժանապատվություն չունի»,-հայտարարեց Մանուկյանը։

Հիշեցնենք կառավարության մոտ ակցիան շարունակվում է վաղ առավոտից, կան բերման ենթարկվածներ, ցուցարաները շրջափակել էին Կառավարության շենքը, որպեսզի խափանեն այսօրվա նիստը, ինչը սակայն կայացավ։

Կառավարության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։