Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ
A A
Քաղաքականություն

Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

Արցախի տնազուրկ քաղաքացիների ընդհանուր հաշվառված թիվը 20 հազար 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Այս մասին տեղեկացրել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք): Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են»,-մանրամասնել են նախարարությունից: