Բացել լրահոսը Փակել լրահոսը
Министр иностранных дел Армении А.Г.Айвазян
A A
Պաշտոնական

Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

 Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: