Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM32927 (1)
A A
Պաշտոնական

Անգնահատելի է Արկադի Անդրեասյանի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

 

Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: 

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ: 

 

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում: