Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է․ ՄԻՊ-ը պարզաբանում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:
 
Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի կողմից իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին:
 

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

Հանրային կապերի բաժին