Երևանը որբի գլուխ չէ, որ գաք խուզեք. ավագանու անդամը՝ փոխքաղաքապետի թեկնածուին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանին քննարկում է Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երևանի փոխքաղաքապետ ընտրելու հարցը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտեց՝ կարևորը ճիշտ կազմակերպիչ լինելն է։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայատարարեց, թե օրինակ մշակույթի ոլորտի վիճակը աղետալի կլինի, եթե այն համակարգի Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Վերջինս թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչ ճանապարհով է պատրաստվում ղեկավարել մշակույթի ոլորտը, ինչին ի պատասխան Մելքոմ Մելքոմյանն արձագանքեց, թե իր աշխատանքով հակառակում կհամոզի ավագանու անդամին։
Թեկնածուն նշեց՝ մասնագիտությամբ իրավաբան է և շատ լավ կլինի, եթե քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ։
Փոխքաղաքապետի պատասխանին արձագանքելով Խաչատրյանը հայտարարեց․
«Դուք չեք տիրապետում այն ոլորտին, որը դուք ղեկավարելու եք, ես դա գիտեի, բայց ֆիքսեցին։ Երևանը որբի գլուխ չէ, որ դուք գաք ու խուզեք»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին հրաժարականի դիմում էր ներկայցրել տեղեկացնելով, որ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: