Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Պողոսյան
A A
Պաշտոնական

Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:

Պողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է:

«Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է Պողոսյանը: