Բացել լրահոսը Փակել լրահոսը
5907475
A A
Հասարակություն

Դեկտեմբերի 21-ին Երկրի բոլոր բնակիչները կտեսնեն Սատուրնի և Յուպիտերի միացումը

Երկրի բոլոր բնակիչները դեկտեմբերի 21 - ին կկարողանան տեսնել հազվագյուտ աստղագիտական իրադարձությունը՝ Սատուրնի եւ Յուպիտերի միացումը՝ օգտագործելով պարզ հեռադիտակ, կամ նույնիսկ առանց դրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է "Սկոլտեխի" պրոֆեսոր Տատյանա Պոդլադչիկովան ։
 
"Այս զարմանալի աստղագիտական երեւույթը կարող են հետեւել երկրի բոլոր բնակիչները արեւի մայրամուտից հետո՝ անզեն աչքով։ Գլխավորն այն է, որ պարզ ու անամպ եղանակ լինի, և որքան մութ լինի երկինքը, այնքան լավ կերևա ։ Քանի որ մոլորակները շատ ցածր կգտնվեն հորիզոնի գծի վրա՝ երկնքի հարավ-արեւմտյան մասում, ավելի լավ է բարձրանալ որևէ բլրի վրա, որպեսզի բարձր շնությունները եւ ծառերը չխանգարեն դիտմանը", - նշել է պրոֆեսորը ։
 
Այսպես կոչված Սատուրնի եւ Յուպիտերի միացությունն իրենից հազվագյուտ աստղագիտական երեւույթ է ներկայացնում, որի ընթացքում երկու գազային հսկաները միմյանց առավելագույնս մոտ են գտնվում երկնային ոլորտում: Երկրից դիտողներին թվում է, թե մոլորակներն այնքան մոտ են միմյանց, որ գրեթե միավորվում են դառնալով մեկ օբյեկտ, չնայած այն բանին, որ միմյանցից հարյուր միլիոնավոր կիլոմետրեր հեռու են գտնվում:
 
Սատուրնի եւ Յուպիտերի նման հանդիպումները, Ինչպես բացատրում է Պոդլադչիկովը, տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տասնյակ տարին մեկ, սակայն հաջորդ երկուշաբթի աստղագիտության սիրահարներին իսկապես եզակի իրադարձություն է սպասվում, որի նմանը տեղի է ունեցել 1226 թվականին:
 
Ի տարբերություն այլ աստղագիտական իրադարձությունների, որոնց տեսանելիությանը հաճախ խանգարում է երկնքի լուսային աղտոտումը, Յուպիտերն ու Սատուրնը այնքան պայծառ կլինեն, որ գիշերը դրանք կերևան ցանկացած ժամի՝ մոլորակի ցանկացած վայրում: Ինչպես նշում է պրոֆեսորը, ամենապարզ սիրողական աստղադիտակներն ու հզոր հեռադիտակն աստղագիտության սիրահարներին թույլ կտան ոչ միայն մանրամասն տեսնել հսկա մոլորակները, այլ նաև տեսնել նրանց արբանյակների մի մասը և Սատուրնի օղակները: