Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԼՂՀ զինված ուժեր ՊԲ
A A
Պաշտոնական

ՊԲ-ն հերքում է հրապարակումը, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի

Պաշտպանության բանակի ֆբ-յան պաշտոնական էջում գրառում է արվել․
 
Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
 
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
 
Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա: