Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ-ԵՄ
A A
Քաղաքականություն

Պորտուգալիայի նախագահը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- նշված է գրառման մեջ: