Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմանը, թե «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից

A A

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Այսօր» լրատվականի հարցին

Հարց. Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: Ինչպես կմեկնաբանեք դա: 

Պատասխան. Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: 

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին: