Բացել լրահոսը Փակել լրահոսը
55064354364(1)
A A
Պաշտոնական

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի հայտարարությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ։

Ինչպես հայտարարում է ՌԴ ՊՆ–ն.

«ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն հայ զինծառայողները, այլև ռուս խաղաղապահներ են ընկել ադրբեջանական շրջափակման մեջ: