Բացել լրահոսը Փակել լրահոսը
նարեկ-սարդարյան
A A
Պաշտոնական

Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստան. խոսնակ

«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել:

 

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: