Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Պաշտոնական

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), այսօր կրկին հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։
 
Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։
 
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։
 
Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: