A
A
Անհնազանդության ակցիաների հետեւանքով մետրոպոլիտենի երթևեկությունը կաթվածահար է եղել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Տաթեւ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։