Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Երկարատև դադարից հետո Ազգային ֆիլհարմոնիկը բացում է իր դռները (տեսանյութ)

Քովիդով և պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ դեկտեմբերի 11-ին ամբողջական կազմով հանդես կգա համերգով, որը նվիրվում է Արցախում մարտնչած մեր քաջարի զինվորներին։

Կհնչի Արամ Խաչատրյանի «Զանգերով» սիմֆոնիան և Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը։

«Մենք շատ բան ենք կորցրել, կորցրել ենք մեր հերոս տղաներին, մեր հողը և հիմա պետք է համախմբվենք ու անենք անհնարը, որ մեր երկիրը սկսի շարժվել, շնչել։ Պետք է յուրաքանչյուրը կարողանա սկսի անել իր գործը։ Մենք մեր գործը սկսեցինք անել»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Համերգի ծրագիրը պատահական չի ընտրված։ Պարոն Թոփչյանի խոսքով, Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը լինելով համամարդկային, նաև շատ ջերմ է, շատ հայկական։ Արամ Խաչատրյանի «Զանգերով» սիմֆոնիան շատ սիմվոլիկ է։

«Սիմֆոնիան նվիրված է Հայրենական պատերազմին, կա նաև ցեղասպանության թեման, սակայն հետո կա հաղթանակ։ Մենք պետք է գանք հաղթանակի, ուրիշ ճանապարհ մենք չունենք»։