Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են. ուղիղ (տեսանյութ)

Պայմանագրային եւ ՄՈԲ-ի համալրումով Էջմիածնի «քիմիական» զորամասից ռազմաճակատ մեկնած եւ անհայտ կորածների հարազատները ՀՀ պաշպանության նախարարության մոտ են:

Արդեն 50 օր է, այդ զորամասի 34 զինծառայողներից տեղեկություն չկա:

Այս ընթացքում նրանք տարբեր դռներ են թակել, հանդիպումներ ե ունեցել վարչապետի, փոխվարչապետի, ՊՆ ներկայացուցիչների հետ:

Մի քանի օր առաջ, զորամասի ղեկավարությունից տեղեկություն էր ստացվել, որ երկու օրվա ընթացքում Զանգելանի հատվածում, որտեղ կորել են տղաները, որոնողական աշխատանքներ սկսելու թույլտվություն է տրվելու:

Ժամանակ անցավ, որոնողական աշխատանքների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան:

Անհայտ կորածների հարազատներն այսօր առավոտյան կրկին Էջմիածնում էին, զորամասի մոտ ցույց էին անում:

Պահանջը նույնն է`լուր ստանալ իրենց հարազատներից: Ապա` ցույցը շարունակեցին Երեւանում`ՊՆ-ի մոտ:

Արդեն մի քանի ժամ է, անհայտ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության շենքի մոտ են, հրաժարվում են տուն գնալ: