Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախ․
A A
Պաշտոնական

Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: