A
A
Ակցիայի մասնակիցները խափանել են մետրոպոլիտենի երթևեկությունը. այն հիմա փակ է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։