Բացել լրահոսը Փակել լրահոսը
1036826
A A
Պաշտոնական

Լավրովը և Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:

 

Զրուցակիցներն քննարկել են  ՄԱԿ-ի միջոցով տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները: