Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի օդանավակայան
A A
Պաշտոնական

ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ  մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

 

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: