Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռոբերտ Քոչարյան
A A
Պաշտոնական

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է, այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։