Բացել լրահոսը Փակել լրահոսը
1585776321_0_321_3071_2048_1920x0_80_0_0_f463d113b775caaf1d7aa48372c387a4
A A
Քաղաքականություն

Թուրքիան ու ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ հարցով համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին

Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել ենԹուրքիայի պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցությունները Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնի ստեղծման և գործունեության վերաբերյալ ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկայում կենտրոնի աշխատանքները սկսելու ուղղությամբ: