Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Պաշտոնական

Երևանում 5-12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․
 
Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը !!!
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: