Բացել լրահոսը Փակել լրահոսը
հունան պողոսյան
A A
Հասարակություն

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Վերջինս նշեց՝ մարզպետը հրաժարականի դիմումը գրել է, բայց շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ չկա Կառավարության համապատասխան որոշում։ Պատճառների մասին Ավագյանը մանրամասներ չհայտնեց։

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։