Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 30.11.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջին հորիզոնականում (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին 11մ հարվածով բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը: Երկրորդ կեսի 70-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը կրկնապատկեց այն, իսկ վեց րոպե անց Գարեգին Կիրակոսյանին հաջողվեց ընդամենը թրջել հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Սակայն, հարկ է նշե;, որ թիմից 4-ական միավորով ետ մնացող «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ուրարտուն» 2-3 խաղ քիչ են անցկացրել: 

«Վանը» երրորդ պարտությունը կրեց վերջին հինգ խաղերում և այժմ 10 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Նրան կարող է հավասարվել միայն «Փյունիկը», եթե, իհարկե, մնացած երկու խաղում հաղթանակներ տանի:

Տուրի մյուս խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 1-ին և 2-ին: Կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Արարատին»: